Անցնել ապրանքի տեղեկատվությանը
1 -ից 3

<<Ենթագիտակցություն>>,Չափս-30x40,Կոլլաժ, 2021

<<Ենթագիտակցություն>>,Չափս-30x40,Կոլլաժ, 2021

Սովորական գին $900.00 USD
Սովորական գին Վաճառքի գին $900.00 USD
Վաճառք Վաճառված է
Ներառված հարկը: Առաքումը հաշվարկված է վճարման ժամանակ:

SKU:

Ենթագիտակցություն կոլլաժը մեր դիմաց բացում է նոր հորիզոններ՝ հորինված կյանքի վերաբերյալ: Վարպետը վերցրել է տարբեր գեղանկարիչների ֆենոմենալ կտավների ֆրագմենտներ և ստեղծել յուրովի մի նոր կոմպոզիցիա: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ կտավների գերակշռող  մասը գեղանկարիչ Ռեմբրանդտինն է պատկանում, ինչպես նաև այն, որ կերպարների մեծ մասը <<Գիշերային պահակազոր>> հայտնի կտավից են: Կոլլաժի վարպետը մեզ տալիս է մտորելու և նոր վարկածներ բացահայտելու հնարավորություն: Ռեմբրանդտի այդ աշխատանքը առեղծվածային կտավների շարքին է պատկանում, և մեր առջև բացահայտվում է սպանություն, ասես Ռեմբրանդտը մեր ենթագիտակցությունն արթնացնելով, ուզում է ցույց տալ իրականությունը:
Գլխավոր կնոջ պատկերն ասես երազի մեջ լինի: Երազները միախառնված են մտքերի հետ և խրթին է դարձնում տարանջատումը: Կնոջ կերպարը ողջ է, սակայն դիտորդը առաջին հայացքից տեսնում է հանգուցյալ,դա միայն պատրանք է, կինը քնած չէ, այլ գտնվում է իր իսկ ենթագիտակցության մեջ:   
Ենտագիտակցությունն առանձնացված է, իսկ դրա կենտրոնում աչքի պատկերն է, որը շատ հաճախ ասոցացվում է տարբեր միստիկ գաղափարների հետ: Սակայան այստեղ դիտարկվում է, որպես ենթագիտակցության այն անտեսանելի աչքը, որը  տեսնում և պահպանում է ավելին, քան գիտակցությունը: Ենթագիտակցությունը պահպանում է մեր ամբողջ կյանքում ուղղորդող ինֆորմացիան և մեր հիշողության մեջ ոչ միշտ է ի հայտ գալիս:

Արվեստաբան։ Մարթա Մկրտչյան

Դիտեք ամբողջական մանրամասները