Անցնել ապրանքի տեղեկատվությանը
1 -ից 1

<<Հետպատերազմյան երեկո>>,Չափս-23x24, Նյութ- թուղթ, խառը տեխնիկա, 2021

<<Հետպատերազմյան երեկո>>,Չափս-23x24, Նյութ- թուղթ, խառը տեխնիկա, 2021

Սովորական գին $500.00 USD
Սովորական գին Վաճառքի գին $500.00 USD
Վաճառք Վաճառված է
Ներառված հարկը: Առաքումը հաշվարկված է վճարման ժամանակ:

SKU:

Այս նկարը կատարված է թղթի վրա՝ օգտագործելով մեղմ գույներ: Վարպետն առաջնային պլանում մեզ ցուցադրում է գրեթե դատարկ սեղան, իսկ ետնամասում ծեր մարդու կերպար: Դինամիկ շարժը բացակայում է, ասես վայրկյաները սառած լինեն:  Հետաքրքրական է նկարի դիրքը՝ տպավորությունն այնպիսին է, ասես գեղանկարիչն անձամբ իր իսկ կատարած ֆոտոնկարը վերափոխած լինի թղթի վրա,  դիտորդին տալով հնարավորություն ներկա գտնվել այս սյուժեում: Դիտորդն առաջին հայացքից նկատում է դատարկված ափսեն և հյութով լի բաժակը, դրանով հասկացնել է տալիս, որ նկարում պատկերված անձը շատ անելիքներ ունի, սակայն մարդկային արհավիրքի պատճառով, որը կոչվում է պատերազմ՝ կիսատ է մնացել: Վարպետը մեզ է ներկայացնում պատերազմական ամբողջ ցավը՝ անձնական և պետական տեսանկյունից: Անձնական տեսակետից միայնություն, ցավ, դատարկություն, իսկ պետական՝ սննակություն, ֆինանսական վատթարացում, ճգնաժամ: Ծեր մարդու կերպարի վերաբերյալ վարպետը մեզ չի տալիս  հնարավորություն հասկանալ կին է թե տղամարդ, կարծես գեղանկարիչն ուզում է ցույց տալ, թե ցավը բոլորի համար ընհանուր է: Անձը հանդարտ է իր մտքերի մեջ և արհամարում է դիտորդին՝ չցանկանալով նայել որևիցե կողմ: Չկա վիշտ, ցավ, չկա ոչինչ. հենց դա է տալիս պատերազմից հետո բթացած ցավից դատարկության զգացողությունը:

Արվեստաբան։ Մարթա Մկրտչյան

Դիտեք ամբողջական մանրամասները