Անցնել ապրանքի տեղեկատվությանը
1 -ից 1

<<Տագնապային խանգարում>>, Չափս-145x120, Նյութ-յուղաներկ, կտավ, 2023

<<Տագնապային խանգարում>>, Չափս-145x120, Նյութ-յուղաներկ, կտավ, 2023

Սովորական գին $3,350.00 USD
Սովորական գին Վաճառքի գին $3,350.00 USD
Վաճառք Վաճառված է
Ներառված հարկը: Առաքումը հաշվարկված է վճարման ժամանակ:

SKU:

Նախ հասկանանք. Ինչ է իրենից ներկայացնում այս տերմինը հոգեբանության մեջ։  
Դա մոտալուտ մահվան կամ անհանգստության զգացում է, որն ուղեկցվում է որոշակի ախտանիշներով։ Իսկ գեղանկարիչն իր նկարով մանրամասնորեն մեզ ներկայացնում է ինչ տեսք ունի այդ հոգեվիճակը։ Նկարը կատարված է 2023 թվականին, սառը և տաք գույների միաձուլմամբ: Առաջնային պլանում պատկերված է կնոջ երեք կերպար: Պառկած դիրքով կնոջը տալով սառը երանգներ՝ գեղանկարիչը կարծես հասկացնում է կնոջ վախճանի մասին: Երկրորդ կինը ահասարսուռ երազից արթնանալով արագորեն սթափվում է մահվան քնից՝ կանգնեցնելով շուրջ բոլորը: Անգամ արթուն կնոջ և քնածի մեջ տոնային ակնհայտ տարբերություն կա։ Մահ, վախ և կյանք, ասես գեղանկարիչը մեզ ցանկանա հոգեբանական վիճակի հետ մեկ տեղ փիլիսոփայական բացատրություն տալ այս կոմպոզիցիային։ Սառը երկրորդական պլանը ավելի է ընդգծում կնոջ վառ կերպարը։ Կնոջ կերպարները բոլորը տարբեր են: Պառկած կինը անշունչ է, շարժի մեջ կինը՝ վախերի և ցավերի մեջ սլացող, իսկ վերջնական ավարտական կերպարը՝ նստած: Դեմքին նայելով զգացվում է, որ ինքն իրեն հանգստացնելով ասում է՝ <<Երազ էր>>: Ստվերներն այս կտավում ընկած են անկողնու վրա, դրանցից զգացվում է նկարի շարժը: Մեզ լիարժեք փոխանցվում է վախի և կյանքի միաձուլումը: Վարպետն իր երանգներով մեզ հուշում է կյանքի և մահվան տարբերությունները: Գույների անցումները կատարված են կտրուկ, ասես ընդհանուր երազային կոմպոզիցիան լինի ամպի մեջ, իսկ դիտորդին ցույց է տալիս անցումը:

Արվեստաբան։ Մարթա Մկրտչյան 

Դիտեք ամբողջական մանրամասները