<<Սուիգեցու>>, Չափս-80x70, Նյութ-յուղաներկ, կտավ, 2023
<<Սուիգեցու>>, Չափս-80x70, Նյութ-յուղաներկ, կտավ, 2023
SKU:
Չհաջողվեց բեռնել ստեղնաշարի հասանելիությունը
Ստեղծագործությունը կատարված է մեղմ մոխրականաչավուն երագներով: Սզբնական մասում տեսնում ենք կնոջ պատկերված մի ֆիգուր: Հեղինակը միայն գուշակելու հնարավություն է տալիս դիտորդին, թե ինչ տեսք ունեն վերջինիս դիմագծերը: Ջրի մեջ կնոջ այս կերպարն ասես ոչ թե լողա, այլ թռիչքի մեջ լինի, գեղանկարիչը տալիս է թեթևություն, հանգստություն կերպարին: Փակելով երեսը դեղինի մեջ՝ մեզ տալիս է արևի զգացում, և այդ զգացումն ուժեղացնում է ջրի վրայի արտացոլումը, դեղնի բծերը: Կտավին ջերմություն տալիս է հենց դեղին երանգը: Կենդանական աշխարհը կոմպոզիցիայում սակավաթիվ է: Որոշակի սիմվոլիզմ է տրվել նաև չպատկերելով ձկան գլուխը: Կտավում կտրուկ դինանիկա չի զգացվում, այլ ընդհակառակը՝ շարժն ասես դանդաղեցված լինի:
Հետաքրքրական է նաև այս նկարի էսքիզը, սակայն գլխավոր երանգներն արդեն ոչ թե մոխրագույն են ու կանաչ, այլ կապտավուն են: Կերպարն ավելի վառ է դեղնավորված և ջրի վրա նկատելի է արտացոլանքը: Այս գեղանկարում խոսվում է փրկության և մարդկանց անտարբերության մասին: Գլխավոր կերպարը միաձուլված է բնության հետ, որն առանձին բնության տարերք կարծես լինի:
Արվեստաբան։ Մարթա Մկրտչյան


