<<Պիկնիկ>>, Չափս-150x140, Նյութ-կտավ, յուղաներկ, 2020
<<Պիկնիկ>>, Չափս-150x140, Նյութ-կտավ, յուղաներկ, 2020
SKU:
Չհաջողվեց բեռնել ստեղնաշարի հասանելիությունը
Այս նկարում նկարիչը անդրադարձել է «Նախաճաշ խոտի վրա» նկարների շարքին։ Նա վերաիմաստավորել և ներկայացրել 21-րդ դարի նախաճաշը:
Ֆիգուրի և ստվերի միջոցով ստեղծել է երկխոսություն մարմնի և հոգու միջև: Նատյուրմորտը նույնպես ունի իր սիմվոլիկան, նկարիչը ցույց է տալիս բնության պտուղները՝ դրանց տալով այլաբանական իմաստ, նա պտուղները ներկայացնում է ոչ թե ուղիղ իմաստով սնունդ, այլ հոգևոր սնունդ։ Այդ է վկայում նաեւ ձուկը, որը հայտնի է որպես քրիստոնեության խորհրդանիշ։
Կնոջ կազմվածքը հիշեցնում է Գոգենի թաիտացի կանանց, ոտքերը անավարտ են, ասես նկարիչն ընդգծել է մարմնի «Մարմնականությունը»։ Կոմպոզիցիան տեղադրված է երևակայական միջավայրում, որը հատկապես ընդգծում է խախտած հեռանկարը։
Արվեստաբան։ Մարթա Մկրտչյան

