Անցնել ապրանքի տեղեկատվությանը
1 -ից 2

<<Կին>>, Չափս-24x24, Կոլլաժ , 2023

<<Կին>>, Չափս-24x24, Կոլլաժ , 2023

Սովորական գին $700.00 USD
Սովորական գին Վաճառքի գին $700.00 USD
Վաճառք Վաճառված է
Ներառված հարկը: Առաքումը հաշվարկված է վճարման ժամանակ:

SKU:

Այս շարքից հետաքրքրական է նաև կոլլաժը, որտեղ գլխավոր դերերում է Ջորջոնեի <<Քնած Վեներան>>:
Վեներան հանգիստ է և անկաշկանդ՝ որովայնը բացված և թաքստոց դարձածմ ազատ թռչունների համար: Դիտողը կարող է տեսնել մերկ կրծքավանդակը և Վեներայի ձախ ձեռքը՝ իջած մինչև ազդրի ներքին հատվածը, կարծես միտումնավոր կենտրոնանում է մարմնի այս հատվածի վրա, և վարպետը մտադրված այս հատվածը փոփոխության չի ենթարկում: Աղջկա կազմվածքը պատկերված է փափուկ, հարթ գծերով, կուրծքը զարդարված է։ Կոլլաժում կտորներից տեսնում ենք ամպերը և այն հատվածը, որտեղ պառկել է Աստվածուհին: Ամպերից անձրևի կաթիլների տեսքով իջնում են բյուրեղներ, որոնք մեզ արցունքների մասին են հաղորդում՝ տալով մեկ թռչունին ազատություն, իսկ մյուսին՝ թողնում վանդակի մեջ: Գեղանկարիչը մեզ փոխանցում է մեր կյանքի ցանկալի ազատության և մեր իսկ մտքերի վանդակում լինելու մասին: Ընդհանուր կոլլաժը կատարված է մեղմ և վառ գույների մեջ, սակայն այդ գույների միաձուլումը չի վանում դիտորդին, այլ ավելի է գրավում:

Արվեստաբան։ Մարթա Մկրտչյան

Դիտեք ամբողջական մանրամասները