Անցնել ապրանքի տեղեկատվությանը
1 -ից 2

<<Կին>>, Չափս-100x70, Նյութ-յուղաներկ կտավ, 2023թ.

<<Կին>>, Չափս-100x70, Նյութ-յուղաներկ կտավ, 2023թ.

Սովորական գին $1,900.00 USD
Սովորական գին Վաճառքի գին $1,900.00 USD
Վաճառք Վաճառված է
Ներառված հարկը: Առաքումը հաշվարկված է վճարման ժամանակ:

SKU:

2023 թվականին գեղանկարիչը ստեղծում է <<Կին>> շարքը , այս  կտավում մեզ ցուցադրվում է կնոջ ամոթխածությունը և կանացի նրբությունը: Կտավը կատարված է մեղմ գույների մեջ, ընդհանուր կոմպոզիցիան կնոջ և բնության միաձուլվածքն են արտացոլում: Ամբողջական կոմպոզիցիան սիմվոլիկաներով է մեզ ի հայտ գալիս: Մեր առջև բացվում է կնոջ մերկ մարմինը: Վարպետը կնոջը շնորհել է ոչ թե հունահռոմեական իդեալական մարմնով, այլ մեր իրականությունում ապրող կնոջ մարմնով, որն իր մարմնական թերություններով դարձնում է իդեալական: Կնոջ դեմքը փակված է մուգ ամպով, որով գեղանկարիչը չի ցանկացել մատնել  կնոջը և ամոթխած աղջկա դեմքը  փակել է: Ետնամասում նկատվում է մայրամուտի երանգներից ներկված ամպերը: Առաջնային պլանում կինը թեյամանն օգտագործելով որպես ծաղկեփունջ՝ ջրում է իր միակ բացված մեղմ կարմրավուն վարդը, տալով մարմնի այդ հատվածին նրբության զգացում: Կնոջ կողքը պատկերված են հետաքրքրական դետալներ՝ մայիսյան բզեզ և թիթեռ: Վերջիններս ասես հուշում տան ընդհանուր ստեղծագործությունն ընկալելու համար: Թիթեռն արվեստի գլխավոր խորհրդանիշներից է, և մեծ թվով նկարիչներ իրենց կտավներում ներառել են այս կերպարը: Հատկանշական է այն, որ այլաբանական երևույթների մեծ մասում թիթեռը համարվում է հոգու, անմահության, վերածննդի և հարության խորհրդանիշ: Կնոջ համար իր առաջին սիմվոլիստական մահն ու վերածնունդը կարելի է համարել առաջին կենակցումը տղամարդու հետ: Նաև հուշում է տալիս հենց կնոջ վարդ ջրելը: Դրանով վարպետը թաքցնում է կնոջ դեմքը և դիտորդին մատուցում է այնքան, որքան հարկավոր է:  Կտավը դինամիկ է՝ զգացվում է բնության և կնոջ հետ միաձուլման շարժը:

Արվեստաբան։ Մարթա Մկրտչյան

Դիտեք ամբողջական մանրամասները