Անցնել ապրանքի տեղեկատվությանը
1 -ից 2

<<Կենցաղ>>,Չափս-42x30, Կոլլաժ, 2023

<<Կենցաղ>>,Չափս-42x30, Կոլլաժ, 2023

Սովորական գին $1,000.00 USD
Սովորական գին Վաճառքի գին $1,000.00 USD
Վաճառք Վաճառված է
Ներառված հարկը: Առաքումը հաշվարկված է վճարման ժամանակ:

SKU:

Այս կոլլաժում տեսնում ենք մի շենք՝ բնակեցված տարբեր ժանրերից և կտավներից ֆրագմենտով, որոնց ավելի մարդկային է դարձնում կոլլաժի վարպետը: Մարդկային ապրուստը, կենցաղն ասես խեղդում է այն արվեստը, որը թաքնված է յուրաքանչյուրիս մեջ, դարձնելով ավելի հասարակ, քան մենք կանք: Այս շենքի ամեն բնակիչ տարբեր է, սակայն բոլորն ունեն նմանություններ, օրինակ բնակության հասցեն, և դուրս նայելու բոլորի ցանկությունը: Ամեն մեկը զբաղված է, ասես ամեն մեկն իր շարժի մեջ է և դա յուրահատուկ դինամիկա է տալիս ամբողջ կոմպոզիցիային:
Զրույց, բամբասանք, լվացք փռելը, շենք մտնելը, բոլորը զբաղված են իրռնց գործով, բայց ընդհանուրին հետաքրքրում է միայն մեկ բան՝ իրենց հարևանների կյանքը, այդ իսկ պատճառով ամեն մեկը յուրովի դուրսն է և միաժամանակ տանը: Սովորաբար բոլորս նայելով մեր բնակարանի պատուհաններից՝ տեսնում ենք ծղրիդ կամ ագռավ, սակայն այս կոլլաժում նկատում ենք կոլիբրի: Իսկ ինչ սիմվոլիկա ենք տեսնում այս փոքրիկ տոկուն թռչունների մեջ: Մեկ վարկածով նա ասում է, որ դուք կարող եք հաղթահարել կյանքի դժվարին իրավիճակներն ուրախությամբ և զվարճությամբ, ասես  մեզ հուշում է, որ մարդու կողմից կյանքի բարդացումը գալիս է կենցաղից: Շատ կենցաղային հարցեր՝ չուղորդվելով կալիբրի այս սիմվոլիյկային, կարող են հայտնվել միայնության մեջ: Եվ երկրորդ իմաստը՝ կալիբրին մեզ հուշում է, որ դուք կարող եք արագ գործել և մտածել՝ դուք տոկուն եք: Ասես արագաշարժությունն է, բոլոր կենցաղային հարցերի պատասխանը: Ամեն դեպքում ամբողջական կոմպոզիցիային թեթևություն է հաղորդում հենց այս փոքրիկ և տոկուն թռչնակը:

Արվեստաբան։ Մարթա Մկրտչյան

Դիտեք ամբողջական մանրամասները