Անցնել ապրանքի տեղեկատվությանը
1 -ից 1

<<Ուտոպիա>>, Չափս-90x75, Նյութ- յուղաներկ, կտավ, 2021

<<Ուտոպիա>>, Չափս-90x75, Նյութ- յուղաներկ, կտավ, 2021

Սովորական գին $3,000.00 USD
Սովորական գին Վաճառքի գին $3,000.00 USD
Վաճառք Վաճառված է
Ներառված հարկը: Առաքումը հաշվարկված է վճարման ժամանակ:

SKU:

Ուտոպիան (լավ տեղ) կերպարվեստի և գեղարվեստական ​​գրականության ժանր է, որը միանշանակ մոտ է գիտաֆանտաստիկային: Այդ ժանրի աշխատանքները ցույց են տալիս իդեալական հասարակության մոդել։ Նման գրական ու վիզուալ ստեղծագործությունների հեղինակները հաստատապես հավատում են իրենց ստեղծած աշխարհի անբասիրությանը։
Հիմնականում հեղինակներն առաջարկում են տեխնոլոգիական ​​ուտոպիաներ, որտեղ բոլոր սոցիալական խնդիրները լուծվում են գիտատեխնիկական առաջընթացով կամ սոցիալական ուտոպիաներով, ինչը նշանակում է, որ մարդկությունը փոխում է գոյություն ունեցող հասարակությունը։ Կտավը 2021 թվականին է կատարված, պատերազմական սարսափից մեկ տարի անց: Չնայած կտավի անվանվանը՝ այն ուտոպիստական ժանրում չի կատարված: Առաջին պլանում տեսնում ենք սև ագռավներին, որոնք նստած են ճյուղերի վրա: Թռչուններից մեկը պատրաստվում է թռիչքի, իսկ երկուսը նայում են վերջինիս՝ չհասկանալով թռիչքի իմաստը: Տեսնում ենք նաև քաղաքի երկնաքերեր, որոնք ծորում են օդում՝ թողնելով  անշոշափելիության զգացում: Զգացվում է հեռանկարը, հեռվում նշմարվում է մի այլ քաղաք վարդագույն երագների մեջ, որը կարծես արևածագի մեջ ցանկանում է վերածնվել, որտեղ նկարիչն անավարտ է թողել այդ քաղաքը:
 Ինչպես արդեն նշել եմ, կոմպոզիցիան կատարված է պատերազմից մեկ տարի անց, որում զգացվում է լողացող այն քաղաքը, որտեղ բնակվել է նկարիչն անցյալում՝ թողնելով անավարտ ապագայի զգացումը: Վրձնահարվածները կատարված են կտրուկ, թողնելով սև գծեր, որոնք կարծես ջնջում են գլխավոր սյուժեն: Գեղանկարիչն ուտոպիայի տեսիլքը թողնում է դիտորդին հեռվում:

Արվեստաբան։ Մարթա Մկրտչյան

Դիտեք ամբողջական մանրամասները